ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Մենք պիտի փորձենք դռան էս կողմում նույն եղանակը ստեղծել

Մենք պիտի փորձենք դռան էս կողմում նույն եղանակը ստեղծել
04.06.2024 | 09:11

Շատ լավ սյուրռեալիստական նկար ա, որն էսօրվա իրավիճակում նոր իմաստ ա ստանում։ Շատ շատերը փնտրում են էս դուռը մեր երկրի համար, բայց չեն գտնում։ Էդ ժամանակ նրանք հուսահատվում են ու հանձնվում։ Առանձին-առանձին ամեն մեկն իր դռան տեղը գիտի, ճամպրուկները հավաքում ու իր դռնից դուրս ա գալիս։ Մնացողներից ոմանք շարունակում են փնտրել։ Նրանք ոչ մի կերպ չեն ուզում հավատալ, որ մեր երկրի համար էդ դուռն էնքան իրական ա, ինչքան էս նկարում ա։ Չկա տենց դուռ, մենք պիտի փորձենք դռան էս կողմում նույն եղանակը ստեղծել, ինչ էն կողմում, իսկ դա դժվար ու երկարատև ջանք ա պահանջում, որ սկսողները դժվար թե տեսնեն։ Ու շարունակում են դուռը փնտրել՝ հեշտն ու անիրականը։

Հենրիկ Պիպոյան

Լուսանկարում՝ Միշել Ալեքյան. «Դուռը»

Դիտվել է՝ 2052

Մեկնաբանություններ